Արթուր Ալեքսանյան. Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ իմացա հայի իրական ուժի մասին. Mediamax

Եվրոպայի 3, Աշխարհի 2 ոսկե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ: 4 օր առաջ նրա նվաճումներին ավելացավ ամենակարեւորն ու նշանակալին՝ Օլիմպիական ոսկին: Mediamax Sport-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ամփոփել է Օլիմպիական խաղերը, խոսել նվիրական պահերի, արցունքների ու Ռոբերտ Աբաջյանի քաջության մասին: Ոսկե մեդալ. Իմ սպորտային հիմնական նպատակը: Արդեն 18 տարի է, որ մարզվում եմ, ու չի եղել մի օր, որ չերազեմ այս մեդալի մասին: Հատկապես վերջին 4 տարիների ընթացքում գլխումս մեկ միտք էր պտտվում՝ ես կարող եմ հաղթել Օլիմպիական խաղերում: Ռիոյից առաջ էլ այդ վստահությունը կար: Բայց շատ մարզիկներ կան, որոնք 4-5 անգամ Աշխարհի չեմպիոն են դարձել, բայց այդպես էլ չեն կարողացել Օլիմպիական խաղերում հաղթել: Դա էր պատճառը, որ մի քիչ զգուշանում էի: Արդեն բոլոր հնարավոր մեդալներն ունեմ, 25 տարեկանս դեռ չի լրացել, շարունակելու եմ նույն կերպ, ավելացնելու եմ Եվրոպայի ու Աշխարհի մեդալների թիվն ու դառնալու եմ Օլիմպիական կրկնակի չեմպիոն: Ռոբերտ Աբաջյան. Ապրիլյան դեպքերից հետո էի դեռ որոշել, որ հաղթելու դեպքում անպայման նրա լուսանկարով շապիկ եմ հագնելու: Միայն ընկերս գիտեր այդ մասին, նա էլ պատրաստել էր շապիկը: Շատ եմ ցանկացել, որ այն մեր բոլոր հերոսների նկարով լինի, բայց, ցավոք, նրանք այնքան շատ են, որ հնարավոր չէր տեղավորել: Ռոբերտի նկարում բոլորն են խտացված: Երբ իմացա, թե նա ինչ սխրանք է գործել, հենց այդ ժամանակ էլ այդ միտքն առաջացավ: Նրա շնորհիվ ես շատ բան հասկացա, սկսեցի պատկերացնել, թե ինչ հզոր ուժ ունի հայն ու ինչեր կարող է անել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am