Զգուշացում. Կոկա կոլա լայթ և Կիլիկիա զովացուցիչ ըմպելիքները քաղցկեղածին են.տեսանյութ
«Ասպարտամը օգտագործում են քանի որ էժան է,բայց մոռանում են նրա վնասակար հատկության մասին:Մի շարք մթերքներում և զովացուցիչ ըմպելիքներում օգագործում են այդ քաղցրացուցիչը:Կոկա կոլան նույնպես իր մեջ ասպարտամ է պարունակում,որը առաջացնում է քաղցկեղածին միացություն»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը: Ասուլիսին ներկա՝ պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի խոսքով՝ Կիլիկիա ապրանքանիշի կիտրոնի զովացուցիչ ըմպելիքը ևս ասպարտամ է պարունակում: «Ընդհանուր առմամբ մեր երկրում սննդամթերքի ոլորտում բարձիթողի վիճակ է։ Սննդամթերքի անվտանգությունն այսօր մեր երկրում դարձել է այնքան ոչ կարևոր բան, որքան կարող է լինել օրինակ ռաբիս երգող երգիչների խնդիրը»,-նկատեց Դավիթ Պիպոյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
