Կարգալույծ արված մյուս հոգևորականի հայտարարությունը
Առ ի գիտություն Սիրելիներ, Նախ տեղեկացնեմ, որ այսպես կոչված մեր ( իմ և իմ հոգևոր եղբոր ) կարգալուծության լուրն ստացա ԶԼՄ-ների էլեկտրոնային կայքերից և մի էլ․ նամակ՝ հայտարարության տեսքով, Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից ։ Ցայսօր, անձամբ, ոչ մի պաշտոնական կարգադրություն կամ հրաման, կամ հայրապետական որոշում ու տնօրինում չեմ ստացել։ Սա պարզապես․․․ Հայտարարության մեջ առկա ձևակերպումը, որն իբրև թե պատճառ է դարձել նմանատիպ որոշման, բնավ չի համապատասխանում իրականությանը, ինչպես մնացած 90% կամ ավելի «կարգալուծության» պիտակին արժանացած նվիրյալ և ծառայասեր հոգևորականների պարագային։ Ասեմ ավելին․ զավեշտալի է․․․ Ես իմ ծառայության վայրը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, երբեք չեմ լքելԳ ևորգյան Հոգևոր Ճեմարանն ավարտելուց հետո։ Իմ ծառայությունն եմ բերել Եկեղեցու անդաստանից ներս մեր ազգին, ուր էլ որ եղել եմ՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2013 թվականին Շվեյցարիայի Ժնևի և Լեման շրջանի Սբ․ Հակոբ եկեղեցու Հոգևոր հովվի պաշտոնից հրաժարվել եմ, հիվանդությանս և ներքոհիշյալ հանգամանքների պատճառով: Պաշտոնից հրաժարվել և ծառայության վայրը լքելը, վստահ, տարբեր իրողություններ են: Եվ, ամենակարևորը, ամեն մի քայլ կատարվել է խնդրանքով ՝ բանավոր կերպով և գրավոր տեսքով, բազմիցս հայցելով Հայոց հայրապետի տնօրինությունը: Սակայն, ավա՜ղ, մնացել անպատասխան: Հարկադրված եմ եղել Կանադա տեղափոխել՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Բուժմանս հետ զուգահեռ,մինչև « կարգալուծության » գույժն ստանալը, խոնարհաբար իմ հոգևոր ծառայությունն եմ բերել Կանադահայոց թեմից ներս: Իսկ եթե սա համարվում է ծառայության վայրը լքել, ուրեմն ես ասելիք չունեմ և թողնում եմ ժողովրդի և ԱՍՏԾՈՒ դատին: Պարզապես «կարգալուծության» պատճառ է հանդիսացել իմ անհամաձայնությունը Ամենայն Հայոց հայրապետի հետ որոշակի հարցերի վերաբերյալ, մեղադրվել եմ սկզբունքային լինելու համար։ Իսկ վերջին անգամ, Վեհափառ հայրապետի հետ, ներկայությամբ երկու բարձրաստիճան հոգևորականների, տհաճ միջադեպ եղավ: Չեմ ցանկանում մանրամասնել՝ հավատրիմ մնալով իմ սկզբունքներին, միայն կնշեմ, որ հաստատակամ եմ իմ արտահայտած մտքերին և համոզումներին: Ահա և ճշմարիտ պատճառները հնչեցված հայտարարության։ Այսքանով հանդերձ, մնում եմ մեր ազգի և մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավորը։ Մնացեք խաղաղությամբ: ԱՍՏՎԱԾ օրհնի բոլորիդ... Շնորհակալությամբ և աղոթքով՝ Հայր Հայրիկ- Հովիկ Հովհաննիսյան
