Գոռ Մինասյանի տան «գաղտնի» ֆոտոշարքը

Այս մի քանի օրերին համացանցում Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանի տան լուսանկարներ են պտտվում: Քննարկումները Գոռի բնակարանի վերաբերյալ հակասական են:  Այնուամենայնիվ արդյունքում եղավ այն, որ Գոռը և նրա մայրը կոչ արեցին հեռացնել իրենց տան լուսանկարները: Գոռի մայրը զայրացած է, որ առանց իրենց համաձայնության, լուսանկարներ են հրապարակվել ու այս ամեն ինչը շահարկման առարկա է դարձել: Մինասյանն էլ ասել էր. «Ես մեծ ու հասուն տղամարդ եմ, վաղն ամեն ինչ ինքս եմ անելու իմ ընտանիքի համար։ Ոչ մի բան պետք չէ ինձ նվիրել, կամ որևէ բարեգործություն անել ինձ համար։ Թող ոչ մեկը չանդրադառնա այս թեմային։ Ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ դուր է գալիս։ Դա ոչ մեկին չի վերաբերում, դա իմ անձնականն է»: Անհասկանալի է նման տեռորի տրամաբանությունը: Առանց ինչ որ մեկին տեղյակ պահելու հրապարակել մարդկանց լոգարանն ու սանհանգույցը, առանց նախապես ճշտելու այս ամենի նախաբանը հրապարակել ֆոտոշարք ոչ այլ ինչ է քան պղտոր ջրում ձկնորսություն: Մյուս կողմից էլ հարգանքի է արժանի ծանրորդի արժանապատվությունը: Չեմ կարող ասել, թե ով ինչպես կվարվեր այսպիսի իրավիճակում, սակայն Գոռն անգամ իր խոսքում է նշել, որ իր ընտանիքի հարցերը ինքը կարող է լուծել: Սա կարծում եմ դաս կլինի, որ հաջորդ անգամ ինչ որ ականջահաճո կոչերից, հանրային դաշտում շահարկումներից առաջ, խորը մտածեն և նոր հրապարակեն մարդու անձնական կյանքի հետ խիստ առնչություն ունեցող լուսանկարներ ու մինչև նրա անունից պահանջներ բարձրացնելը նախապես հարցնեն նրա կարծիքը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1604850423148779&id=100008715094328

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am