Ի սրտե շնորհավորում եմ Միհրան Հարությունյանին. Միխայիլ Մամիաշվիլի (տեսանյութ)
Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին Rusarminfo-ին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է իրեն և Միհրան Հարությունյանին վերաբերող խոսակցությունը, ըստ որի` ինքն անձամբ է խոչընդոտում Միհրանի գործունեությանը, քանի որ վերջինս նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը: «Այն, ինչ տեղի ունեցավ Ռիոյում, կարելի է պատմական իրադարձություն համարել հայկական թիմի համար: Ես միայն խոսում եմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիկների ելույթների մասին:Այն, ինչ արեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները, իսկական սենսացիա է: Օլիմպիական խաղերում մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ նվաճելը 6-ից պատմական իրադարձություն է: Ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին, իմ ընկեր Լևոն Ջուլֆալակյանին, բոլոր ըմբշամարտիկներին և Հայստանի ըմբշամարտի երկրպագուներին»,- նշել է Մամիաշվիլին:
