Առեղծվածային դեպքեր Տավուշում. անհետ կորած կնոջը գտնելու համար անգամ թռչող սարքեր են գործի դրել

Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Նա անհետացել է Վարդավառին: Խ. Կարապետյանը գյուղում բնակվում էր իր կնոջ եւ որդու հետ: Համագյուղացիների վկայությամբ՝ նա, կապված տարիքի հետ, տարօրինակություններ ունի: Հնարավոր է, որ Խ. Կարապետյանը մոլորվելով՝ հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Նշենք, որ Ադրբեջանի հետ սահմանը Չինչինից 7 կմ հեռավորությամբ է գտնվում: Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանն ասաց, որ տղամարդու մասին որեւէ լուր չկա, նրա անհետ կորչելու կապակցությամբ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, բացի այդ՝ Բերդի տարածաշրջանի, Տավուշի մարզի այլ տարածաշրջանների մարդաշատ վայրերում, ավտոգազալցավորման ճնշման կետերում Խ. Կարապետյանի լուսանկարը փակցվել է: Սակայն այս ամենն առայժմ ապարդյուն է: Համայնքապետի փոխանցմամբ` սահմանն անցնելու տարբերակն այս պահին արդեն բացառում են, քանի որ դեպքից մոտ մեկ ամիս է անցել, և Ադրբեջանի տարածքում հայտնվելու դեպքում իրենք արդեն կիմանային: Օգոստոսի 8-ի երեկոյան էլ Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղում բնակվում էր իր որդու ընտանիքի հետ: Ս. Զաքարյանը գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող Տլուտ սարամասում պահում էր ընտանիքի անասունները: Այս սարամասը հարակից է Ճամբարակի եւ Բերդի տարածաշրջանների սարերին, այն մոտ 10 կմ է հեռու Ադրբեջանի հետ պետական սահմանից: Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը հայտնեց, որ օգոստոսի 14-ին ինքը 15 համագյուղացիների հետ որոնումներ է կատարել, այնտեղ եւս 15 հոգի էլ մասնակցում են կնոջ որոնումներին: Որսորդները ստուգել են անգամ արջերի բները, սակայն ոչ մի հետք չկա: Գյուղապետ Շ. Շահինյանն ասաց, որ ծեր կնոջ որոնումները շարունակվելու են: Թռչող սարք ևս գործի են դրել, նկարահանումներ իրականացրել, սակայն ապարդյուն: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ կնոջ անհետանալն առեղծված է դարձել:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am