«Քննիչին ասում եմ՝ եկեք փաստեր ցույց տամ, ասում է՝ ես զբաղված եմ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետանի իրավաբանական բաժնի նախկին պետ Ռադիկ Հարությունյանը դիմել է ՀՀ նախագահին եւ դատախազություն, որպեսզի ստուգումներ անցկացնեն Հրազդանի քաղաքապետարանում: Դատախազությունը գործն ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղ էլ այն կարճել են: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Ռադիկ Հարությունյանի հետ. «Հուլիսի առաջին շաբաթը ես նամակ ուղարկեցի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ դատախազություն եւ վարչապետին: 10 օր առաջ գալիս է մի քննիչ՝ Իվանյան անունով, զանգում է ինձ, կանչում քաղաքապետարան, ասում՝ հիմա համակարգիչը թող բացեն՝ ասեք, թե որ մարդկանց չեն գրանցել, եւ ովքեր հարկ չեն վճարել։ Ես էլ ասացի, որ էդպես չէ կարգը, թող բազայից հանեն 2005թ.-ից մինչ այս տարի բոլոր հարկատուների ցանկը, եւ կտեսնեք, որ միլիոնների հասնող գումարներ չեն հավաքագրվել: Վարձակալության պայմանագրեր են կապել, որ պետք է կոնկրետ գումար մուծվի, սակայն որոշ մարդանցից առանց գումար գանձելու պայմանագրերը լուծարել են: Ինչո՞ւ հասարակ քաղաքացին կարող է իր գույքի ու հողի հարկը մուծել, իսկ քաղաքապետի ծանոթ-բարեկամները, մտերիմները չեն կարող: Եթե շահ չեն ունեցել, ինչո՞ւ են դրել՝ ավագանիով լուծարել: Օրինակ՝ Կոճոռի թաղապետ Օհանյան Լյովան հեկտարներով խոտհունձ է անում, հազարավոր տուկ է վաճառում ու հարկ չի մուծում: Հենց նույն Լյովայի տղան, որը քաղաքապետի վարորդն է, նաեւ ավագանու անդամ, անգամ այստեղ էլ քաղաքապետը խախտել է օրենքը, ավագանու անդամին աշխատանքի ընդունել որպես վարորդ, ամռան ամիսներին խոտհունձ է անում հոր հետ, իսկ մեքենան վարում է բաբակշեցի Լենդրուշը, որն էլ մեքենան ծառայեցնում է քաղաքապետի ընտանիքի համար: Ավագանին քաղաքապետի ջեբի լոբին է, ավագանու անդամներից մեկը որ իր խորհրդականը լինի, մյուսը՝ վարորդը, ոմանք էլ՝ համայնքային աշխատողներ, էլ ի՞նչ ավագանու մասին է խոսքը, ինչ ասում է, այն էլ անում են»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am