Վարչախմբի շարունակումը նշանակում է` ապրրիլյան պատերազմը կշարունակվի. Ա. Ենիգոմշյան
«Ամենակարևորն այն քաղաքական գործընթացն է, որ սկսվել «Սասնա ծռերով», բայց ժողովրդի ուժերով շարունակվել է և հասնելու է հաղթնակի»,- Ազատության հրապարակում հայտարարեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա հայտնեց, որ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է, այն, բարեբախտաբար, բարեհաջող է անցել, սակայն Մանուկյանը դեռևս մի քանի վիրահատության պետք է ենթարկվի: ԱՍԱԼԱ-ի մարտիկն ընդգծեց, պետք է պայքարել և թույլ չտալ, որ իշխանությունները թշնամուն հող հանձնեն: «Արցախը մնում է սպառնալիքի տակ, քանի դեռ այս վարչախումբը իշխում է Հայաստանում, Արցախում: Այս վարչախմբի շարունակումը նշանակում է, որ ապրրիլյան պատերազմը կշարունակվի ու կտեսնենք, որ այս վարչախումբը չի կարողանա պայքարել: Ամեն ինչ օտար ուժերին հանձնելուց հետո, մենք տեսնում ենք, որ մեր գլխավոր պարծանքի՝ հայկական բանակի օտարումը: Մենք թույլ չենք տալու, որ հայկական բանակը լինի օտար ուժի տիրապետության տակ, ու մենք թույլ չենք տալու, որ հայկական բանակը հանվի վաճառքի»,- հայտարարեց Ենիգոմշյանը:
