Հայաստանը պետք է համեմատենք ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Արեւմուտքի հետ. Ա. Մարտիրոսյան
«Սասնա Ծռեր» քաղաքական խորհուրդը այսօր 19.30-ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Ողջույն ժողովուրդ, ուրմեն որեւէ խնդիր չկա, ցանկացած դժվարություն տղամարդու համար է, մենք որեւէ ձեւով մեր սկզբունքները չենք փոխում, որովհետեւ շատ ավելի մեծ բան ունենք կորցնելու, քան մեր ժամանակավոր ազատությունը, իսկ այդ մեծ բանը մեր հայրենիքն է, որը կարող գոյատեւել մեր պայքարի արդյունքում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նահանջի ճանապարհ չկա: Մարտիրոսյանը ազատություն պահանջեց «բոլոր քաղբանտարկյալներին», ապա հիշեցրեց, որ իրավապահ համակարգի ոչ իրավաչափ գործողություններին առաջինն Արեւմուտքն արձագանքեց. «Ուստի մենք օրինական, քաղաքացիական պայքրաի մեջ երբեք միայնակ չենք լինի,պետք է կարողանանք հասնել մի վիճակի, որ Հայաստանը համեմատենք ոչ թե Ադրբեջանի հետ, այլ մեր համեմատության սկզբնաղբյուրը լինի Արեւմուտքը»,-շեշտեց նա:
