Պերմյակովը չի կարող 6.000 դրամ Ավետիսյանների տնից վերցնելով հիմնավորվել 7 հոգու սպանություն. Սաքունց
Այսօր Գյումրիում շարունակվել եւ ավարտվել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով դատաքննությունը։Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ այս ողջ պրոցեսի ընթացքում քննվել է միայն Ավետիսյանների սպանության փաստը, սակայն մի շարք հանգամանքներ ու փաստեր չեն քննվել, այդ թվում՝ ամենակարևորը Պերմյակովին զորակոչելու և Գյումրի ծառայության ուղարկելու և զենք կրելու հանգամանքը: Ըստ Սաքունցի՝ չի կարող 6 հազար դրամ գումար Ավետիսյանների տնից վերցնելով հիմնավորվել 7 հոգու սպանություն: Ինչպես փաստեց տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը թերի է նաև այն, որ հարցաքննության չեն հրավիրվել Ավետիսյանների տան մոտ բնակվող մի շարք հարևաններ, որոնց ցուցմունքները ևս կարևոր էին: Այսպիսով ըստ Սաքունցի՝ այս գործընթացն իրականացվել է թերի:
