Դատարանը մերժեց
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման դեմ տարված բողոքը: Հուլիսի 31-ին կալանավորված, ապա «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված ազատամարտիկը դեռևս առողջական խնդիրներ ունի, պատգարակով էր տեղափոխվում դատարան և այսօր կենթարկվի հերթական վիրահատությանը:Մանուկյանի փաստաբանի՝ Ինեսսա Պետրոսյանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի կալանքի հիմքում ենթադրություններ են: Մանուկյանը դատարանում հայտարարել է, որ եթե անգամ իշխանություններն իրեն արտաքսեն, վերադառնալու է հայրենիք:«Երևի Հանրապետությունում չկա մեկն, ով իրականում կարծում է, որ Պավել Մանուկյանը կարող է թողնել, հեռանալ`նախաքննական մարմնից խուսափելու համար»,- համոզված է Ինեսսա Պետրոսյանը:
Մանուկյանը դատարանում հայտարարել է նաև, որ ինքը «Սասնա ծռեր»-ի թուր- կեծակին է, իսկ թուր- կեծակին էլ երբեք պատյան չի մտնելու, մինչև իրենք չիրականացնեն այն նպատակները, որի համար դուրս են եկել պայքարի:
