Ստամբուլում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» մարմինը տեղափոխվել է հայրենիք
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում հրազենային վիրավորումից մահացել էր ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին (Լենքորանսկի): Տեղի Շիշլիի հիվանդանոցում մահկանացուն կնքած ադրբեջանցու մարմինը տեղափոխել են հայրենիք, որտեղ դիմավորելու են գնացել երկու տասնյակ հազարից ավելի մարդիկ, գրում է թուրքական t24.com.tr կայքը։ 41-ամյա Ջանիևի ուղղությամբ արձակվել է շուրջ 65 կրակոց, ինչին ի պատասխան կրակ են բացել նաև Ջանիևի թիկնապահները, սակայն հարձակումը կասեցնել չի հաջողվել: Հիվանդանոցում Ջանիևի մարմնից դուրս են բերել 5 փամփուշտ, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սպանված «օրենքով գողի» մարմինը տեղափոխվել է հայրենիք` Ադրբեջանի Լենքորանի շրջան, դին տեղափոխել են ադրբեջանցի գործարար Մուբարիզ Մանսիմովին պատկանող անձնական ինքնաթիռով։
