Ինչու Սերժ Սարգսյանի եղբորը շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս Գյումրու ավագանու որոշմամբ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջիին և նույն հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին շնորհվեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու վերջինս առաջարկեց հենց նրանց թեկնածությունը: «Նախ կուզենայի նշել, որ պատվավորի կոչմանը առաջարկելը միայն իմ նախաձեռնությունը չէ, այն արտահայտում է բազմահազար գյումրեցիների՝ արվեստի բնագավառի մարդկանց ցանկության և երախտագիտության արտահայտություն այն նշանակալից գործերի համար, որ կատարվել է Գյումրիում: Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը շուրջ մեկ տասնամյակ ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս մեծ ներդրում ունի կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության «առողջապահության» համայնքների զարգացման եւ այլ ոլորտներում: Հանրության լայն շրջանակներին հայտնի են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, որոնց անմասն չեն մնացել Շիրակի մարզն ու մասնավորապես Գյումրի քաղաքը»,- պարզաբանեց տիկին Ավդալյանը»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
