Սա արդեն երրորդ խոշորագույն մրցաշարն է, որում Միհրանին զրկում են իր հաղթանակից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը դարձավ արծաթե մեդալակիր, ինչը մեծ սկանդալի առիթ հանդիսացավ, քանի որ, ըստ մասնագետների, մեր մարզիկը պետք է արժանանար առաջին պատվավոր տեղին: «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է սպորտային մեկնաբաններ Ռոբերտ Գասպարյանի և Գայանե Նազարյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ինչ անարդարություն է տեղի ունեցել և հնարավոր է որևէ կերպ այն բողոքարկել: «Անարդարությունն առավել քան ակնհայտ էր: Դա երևում էր անզեն աչքով: Այն, որ սերբ ըմբիշն օլիմպիական չեմպիոնի տիտղոսը «նվաճել էր» անարդար ձևով, ընդունեցին նաև պատվո հարթակին կանգնած մյուս մարզիկները»,- ասաց Ռոբերտը: - «Նրանք առանձին առանձին մոտեցան ու սփոփեցին Միհրանին, իսկ սերբ ըմբիշն անգամ մոտ չեկավ: Զգում էր ներսից ինքը, որ իր մեդալը գրոշի արժեք չունի»: «Միանշանակ անարդար մրցավարություն էր: Միհրանին պատժեցին մրցակցին միավոր տալով այն բանի համար, թե իբր նա պասիվ էր: Մրցավարն անընդհատ պասիվություն էր նշմարում այնտեղ, որտեղ դա չկար...Միհրանից ոսկին խլեցին: Ու ցավալին այն է, որ նրա պարագայում սա առաջին դեպքը չէ: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ խոշորագույն մրցաշարն է, որում Միհրանին զրկում են իր հաղթանակից», - իր հերթին նշեց Գայանեն: Նա հավելեց. «Նախ Բաքվում անցած Եվրոպական Խաղերի ժամանակ, ապա՝ Լաս-Վեգասում անցած աշխարհի առաջնության ընթացքում(որում, ի դեպ, Միհրանը միանգամից երկու անգամ անարդար մրցավարության զոհ դարձավ) ու վերջապես՝ սա: Մեկ անգամը պատահականություն է, երկրորդը՝ զուգադիպություն… Իսկ հետո՞»: Ինչ վերաբերում է բողոքարկմանը, Ռոբերտ Գասպարյանը նշեց, որ լավագույն տարբերակը Լոզանի մարզական դատարանում մրցավարների որոշումների բողոքարկումն է: Իսկ Գայանե Նազարյանը կարծում է, որ այնուամենայնիվ դժվար թե որևէ բան հնարավոր լինի փոխել: Սպորտային մեկնաբանը նշեց, որ Աշխարհի առաջնությունում Միհրանի գոտեմարտը վարող մրցավարները որակազրկվեցին, բայց բուն գոտեմարտի արդյունքի վրա դա այդպես էլ անդրադարձ չունեցավ: «Միհրանի թիկունքին, փաստորեն, կանգնող չեղավ: Իսկ տարատեսակ պատվիրակությունների ղեկավարները (Բաքվի Խաղերից մինչև Օլիմպիական), ֆեդերացիայի պատասխանատուներն ու առհասարակ մեր ԱՕԿ-ի ներկայացուցիչները ինքնահոսի թողեցին հարցը՝ տեր չկանգնելով:  Միհրանի հետ մի ամբողջ ժողովուրդ էր արտասվում երեկ», - եզրափակեց Գայանեն:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am