ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը վթարի է ենթարկվել հեծանիվով
«Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան։ Նա Հայաստանից հեռացել Էր մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած մի փոքր միջադեպի պատճառով։ Դեսպան Սվիտալսկին Երևանում վթարի Էր ենթարկվել իր հեծանիվով և մարմնական վնասվածք ստացել ողնաշարի շրջանում։ Նա հայտնի Է իր ակտիվ կենցաղով՝ ամեն օր վազում Է, հեծանիվ վարում և այլն։ Վթարի ենթարկվելուց հետո Պյոտր Սվիտալսկուն առաջին օգնությունը ցուցաբերվել Է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը նա անցնում Է հայրենիքում՝ Լեհաստանում։ Մեր տեղեկություններով, լեհ բժիշկները, տեսնելով մեր մասնագետների կատարած աշխատանքը, շատ բարձր են գնահատել այն։ Դեսպանն արդեն ապաքինվել Է և պատրաստվում Է վերադառնալ։ Նշենք, որ Պյոտր Սվիտալսկու բացակայությունը բավական զգալի Է եղել հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության գործողությունների առումով»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
