Առեղծվածային դեպք Երևանում. փրկարարների մի քանի մարտական հաշվարկ Հրադզդան գետում փնտրում են տղամարդու դի
Այսօր` օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Մեծարենցի փողոցի մոտ գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարարական ծառայության կապիտան Հ. Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև թիվ 7 և թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատները: Փրկարարները մոտ 12 կմ որոնողական աշխատանքներ են կատարել, որին միացել են նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարարները: Փրկարարները դիակի որոնողական աշխատանքները կատարել են նաև «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ-ՋՐԱՌ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ մինչև Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատված: Օրվա մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և այն կշարունակվի վաղը առավոտյան ժամը 06:00-ից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
