Արծվիկ Մինասյանը հերքեց
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Մաքսային կարգավորման մասին» օրենսգրքում փոփոխութկուններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին, նշեց, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները մշտապես բարձրացրել են այն հարցը, որ ապրանք ներմուծելիս կամ արտահանելիս իրենք ստիպված են լինում, որպես կանոն, ապրանքի արժեքը մի քանի անգամ գերազանցող վճարումներ կատարել: «ՓՄՁ ներկայացուցիչները մշտապես բարձրացրել են հարցը, որ իրենք փոքրարժեք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք որպես կանոն՜ ավելի բարձր են մի քանի անգամ, քան նույնիսկ ապրանքի արժեքը: Մասնավորապես՝ եթե կատալոգներ են ներմուծում, որոնց արժեքը 5000 դրամ է, ստիպված են լինում 6000 դրամ վճարել մաքսային արժեք և մի շարք այլ վճարներ բրոքերի ծառայության համար, որը 10-15 հազար դրամի սահմաններում է: Իսկ եթե տվյալ փոքրարժեք ապրանքները մի քանիսն են, այդ գումարը մի քանի անգամ աճում է: Սա լուրջ խնդիր է համարվում ՓՄՁ-ի կողմից»,- ասաց նա: Նա հերքեց, որ օրենքը վերաբերում է նաև հսկիչ գներին: Ա.Մինասյանի խոսքով՝ սա նաև ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից է:
