Հալեպում սիրիացի փոքրիկի արնաշաղախ լուսանկարը ցնցել է ողջ աշխարհը
Սիրիացի հակակառավարական ակտիվիստները հրապարակել են Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածներից կադրեր:
Շտապօգնության մեքենայում նստած խորը շոկի մեջ գտնվող այս փոքրիկի անունը Օմրան Դաքնիշ է, նա 5 տարեկան է: Նախօրեին նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել, երեխան ունեցել է գլխի լուրջ վնասվածք:
Դեռևս պարզ չէ, թե ինչ է եղել նրա ընտանիքի անդամների հետ, գրում է The Guardian-ը:
