Մանրամասներ՝Ջավախքում հայ ընտանիքի սպանության գործից
Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի 4 անդամների սպանության մեջ կասկածվողը մայրը հայ է, հայրը՝ ազգությամբ վրացի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վաչիան գյուղի բնակիչ Ռուզաննա Ս.-ն: «Նոդարը, ով կասկածվում է սպանության մեջ, ունի նաև մեկ եղբայր: Մայրը ազգությամբ հայ է, հայրը՝ վրացի: Մայրը ծննդավայր Վաչիան գյուղ էր վերադարձել ամուսնալուծությունից հետո՝ իր հետ բերելով նաև երկու որդիներին: Տղաները խելոք, շնորհքով երիտասարդներ էին, որևէ տարօրինակ բան չենք նկատել»,-ասաց նա:
