ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստը և խորապես մտահոգված է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով։ Նա իր խորին ցավակցություն է հայտնում Լիբանանի կառավարությանը և ժողովրդին և վիրավորներին մաղթում է արագ և լիարժեք ապաքինում», – նշել է խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի հայտարարությամբ Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում հրադադարի և տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
«Միջազգային իրավունքը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքը, պետք է մշտապես հարգվի։ Քաղաքացիական անձինք և քաղաքացիական օբյեկտները պետք է միշտ պաշտպանված լինեն, և նրանց դեմ ուղղված հարձակումներն անընդունելի են։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- նշված է հայտարարության մեջ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը