Ախալքաքում տեղի ունեցած դաժան սպանությունը բացահայտվել է
Սամցխե Ջավախքում ձերբակալվել է երիտասարդ կնոջն ու նրա երեք երեխաների սպանության մեջ կասկածվող անձը: Այս մասին հաղորդում է կատարելով «Грузия online»-ը:Հետաքննության վարկածի համաձայն՝ ձերբակալվածը 24-ամյա Նոդար Ա.–ն է, որը տուն է մտել գողության նպատակով։ Տանտիրուհին և ընտանիքի անդամները նկատել են գողին և դիմադրություն են ցույց տվել: Նոդար Ա-ն 36-ամյա կնոջը և նրա անչափահաս երեխաներին բութ գործիքով հարվածներ է հասցրել գլխի շրջանում: Տուժածները տեղում մահացել են: «Նախնական տեղեկություններով՝ ընտանիքի 4-րդ անդամը՝ 5-ամյա երեխան, ծխախեղդ է եղել։ Իրավապահները չարագործին ձերբակալել են Վաչիանի գյուղում սպանության 2-րդ օրը։ Ձերբակալվածն ընդունել է մեղքը»,– ասել են Վրաստանի ՆԳՆ–ից։ Հարուցվել է քրեական գործ Վրաստան ՔՕ 10–րդ հոդվածի ա. կետի կատկանիշներով՝ դիտավորյալ սպանություն:
