Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվում են նույն գյուղի երեք բնակիչներ
Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվում են նույն գյուղի երեք բնակիչներ: Վրացական jnews.ge-ի փոխանցմամբ՝ երեք կասկածյալներից մեկը, որը ձերբակալվել է, խոստովանել է հանցագործության կատարումը: Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահասերեխաների մարմինները: Տանը եղել են կինն ու նրա երեք երեխաները, իսկ ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսա ստան՝ Խաբարովսկ:
