«Ադրբեջանը պատերազմի չի գնա».Գագիկ Մելիքյան.տեսանյութ
«Առաջիկայում հնարավոր է Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը: Շատ ենք կարեւորում մեր երկրի մասնակցությունը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի վեհաժողովին՝ հատկապես անվտանգության հարցերի քննարկման առումով»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:Բանախոսն անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ նշեց,որ մեր երկիրը կարեւորագույն գործընթացներում լուրջ մասնակցություն է ունենում և կարևորում է մեր երկրի մասնակցություն՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի վեհաժողովին՝ հատկապես անվտանգության հարցերի քննարկման առումով: « Հրադադարի խախտման դեպքերը հիմնականում կապված են,այն ուսումնասիրելու մեխանիզմի բացակայությունից, որն էլ Ադրբեջանին միշտ հնարավորություն է տվել խախտել հրադադարի ռեժիմը:Մեր բանակը պետք է ամենահզորը լինի տարածաշրջանում, Ադրբեջանն ինչ նպատակներ որ դրել էր Թուրքիայի հետ՝ չիրականացվեց: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն այս պարագայում չի կարող ձգտել պատերազմի»,-շեշտեց Գագիկ Մելիքյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
