Վրաստանում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածյալը ձերբակալվել է
Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած հայ ընտանիքի սպանության կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և հետևում է զարգացումներին: Ավելի վաղ Javakhkmedia-ն հայտնել էր, որ սպանված հայ ընտանիքի դիերը մասամբ այրված են եղել:
