«Հայրապետյանի նկատմամբ ցանկանում են Պիղատոսյան լվացում կատարել».իրավապաշտպան.տեսանյութ
«Ռուսաստանում Հայրապետյանի նկատմամբ ցանկանում են Պիղատոսյան լվացում կատարել, որի արդյունքում տուժում է մեր հայրենակիցը: Իսկ ահա Սերժ Սարգսյանն էլ երկու տարի առաջ Լևոն Հայարապետյանի մասին հայտարարություն արեց՝ այսպիսով երկաթե ալիբի ստեղծելով իր համար՝ իբրև ինքը գործընթացի հետ կապ չունի: Հայրապետյանին հիշում են միայն նեղն ընկած պահին: Մինչդեռ նա մեր երկրորդ Քըրք Քրքորյանն է, նա Գարեգին Նժդեհի ազգականն է: Խոսակցություններ են պտտվում, որ Հայրապետյանին անազատության մեջ պահելը պետական մարմինների պատվեր է»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Իրավապաշտպանը նշեց,որ Հայաստանից պետք է ՌԴ պետդումայից պահանջեն պետական մակարդակով պատասխան տալ Լևոն Հայրապետյանին անազատության մեջ պահելու համար:Վերջինս հայատարարեց,որ «Ազատություն Լևոն Հայրապետյանին» կարգախոսով ցույցերը պետք է շարունակվեն և այն մշտական դարձնեն. «Ես հստակ հայտարարում եմ, որ պատրաստ եմ նույնիսկ ՌԴ դեսպանատան առաջ նստացույցի»,-շեշտեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
