Արդյոք մենք հրաժարվել ենք ՆԱՏՕ-ում քննարկել ԼՂ խնդիրը.պատգամավորը պարզաբանում է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ ամփոփելով Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ առաջիկայում հնարավոր է Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը.«Այս անգամ, որպես նախաձեռնող կողմ, հանդես է եկել Ֆրանսիան:Հայտարարվել է ոչ միայն դեսպանների մակարդակով հանդիպում, այլեւ հենց նախագահ Օլանդի: Կարծում եմ, որ դա անպայմանորեն տեղի կունենա: Իհարկե, ես չեմ կարող ժամանակի եւ տեղի մասին նշել, բայց կարծում եմ, որ դրանք ժամանակին կհստակեցվեն եւ հայտարարությունների տեսքով կհնչեցվեն: Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ հարթակը Մինսկի խումբն է»: «Նշանակու՞մ է, սա, արդյոք, որ մենք հրաժարվել ենք ՆԱՏՕ-ում քննարկել դա» հարցին պատգամավորը պատասխանեց.«Ես այդ կարծիքին չեմ: ՆԱՏՕ-ի բոլոր գագաթնաժողովներում ղարաբաղյան հարցի հետ կապված որոշակի քննարկումներ միշտ էլ եղել են: Այս գագաթնաժողովում էլ մեր արտգործնախարարի կողմից հնչեցվեց հայտարարություն, որ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ տեղի ունեցած բոլոր հանդիպումների որոշումները պետք է հարգվեն Ադրբեջանի կողմից՝ հատկապես հրադադարի պահպանումը եւ հետաքննության մեխանիզմների ներդրումը»:
