Նոր մանրամասներ Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության դեպքից/տեսանյութ/
Ողջ գյուղը սարսափի մեջ է: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն` Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների մարմինները՝ 5, 16, 18 տարեկան : Տանը եղել են կինն ու նրա երեք երեխաները, իսկ ընտանիքի գլխավորը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան: «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Պատճառները դեռևս հայտնի չեն Նախնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ: Բարեկամները միայն երեկ` հուլիսի 11-ին են հայտնաբերել մարմիններ: Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցվել են բութ գործիքով, իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են իրավապահները: Սպանված ընտանիքի անդամները ըստ տեղեկությունների՝ հայ են:
