ՀՀ-ի տեղը ՀԱՊԿ-ում է.Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը,լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաեւ հուլիսի 4-ին Երեւանում կայացած ՀԱՊԿ նախարարական խորհրդի նիստին, որի ավարտին նախարարները համատեղ հայտարարության տեքստ էին ստորագրել՝ աջակցություն հայտնելով Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին: «Այդ հայտարարությամբ հստակ անհամաձայնություն հնչեց ուղղված Ադրբեջանին, ՀԱՊԿ-ն ուղղակի աջակցություն հայտնեց ՀՀ-ին, աջակցություն՝ Վիեննայի ու Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածություներին. ՀԱՊԿ-ն պաշտոնապես ցույց տվեց իր դիրքորոշումը, որը համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը:Լ ՀԱՊԿ անդամ երկրները հղում կկատարեն այդ հայտարարությանը»,-նկատեց ՀՀԿ խոսնակը: « ՀՀ-ի տեղը ՀԱՊԿ-ում է:Չեմ կարծում, որ անդամակցել են ՀԱՊԿ-ին, քանի որ ՆԱՏՕ-ից չի եղել առաջարկ»,-շեշտեց Շարմազանովը:
