Երկու կողմն էլ ինչ-որ մի փոխզիջման պետք է գնա.Լեւոն Մարտիրոսյան
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ելույթին ՆԱՏՕ-ում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.«Նախագահը, արտգործնախարարը եւ, ընդհանրապես, մեր երկիրը միշտ էլ ասելիք ունի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:Կարեւոր է, որպեսզի անընդհատ բարձրաձայնվի Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին »: Հարցին, թե ինչ կարծիք ունի նա անընդհատ շահարկվող փոխզիջումների մասին, պատասխանեց.«Փոխզիջման մասին մեր բոլոր երեք նախագահները, քաղաքական գործիչները խոսել են վերջին 25 տարվա ընթացքում: Փոխզիջման մասին պետք է խոսել՝ հասկանալով, իհարկե, թե ինչ է նշանակում փոխզիջում»: Ինչ է նա հասկանում փոխզիջում ասելով հարցին, Լեւոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Փոխզիջում ասելով՝ ես հասկանում եմ փոխզիջում, թե ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները, դեռեւս հայտնի չէ, բայց որ երկու կողմն էլ ինչ-որ մի փոխզիջման պետք է գնա, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, հակառակ դեպքում՝ այս իրավիճակը կարող է շարունակվել»:
