Ցույցերը կշարունակվեն
Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայատարարեց,որ «Ազատություն Լևոն Հայրապետյանին» կարգախոսով ցույցերը պետք է շարունակվեն, ցույցերը պետք է մշտական դարձնել. «Ես հստակ հայտարարում եմ, որ պատրաստ եմ նույնիսկ ՌԴ դեսպանատան առաջ նստացույցի»: «Ամբողջ ցավն ու խնդիրն այս իրականության մեջ նրանում է, որ նախ՝ պետական մակարդակով, շեշտում եմ՝ պետական մակարդակով, ՀՀ վարչապետը կատարեց անպատասխանատու հայտարարություն, ասաց՝ կարող է հիմա Լևոնը չլինի, Բալաբեկը կամ Հովիկը լինի: Այդպիսի հայտարարություն անել այն մարդու մասին, ում ներդրումն Արցախ աշխարհի և Հայաստան աշխարհի մեջ ահռելի ու վիթխարի է, կարծում եմ՝ ուղղակի հումորային ժանրից է»,- ասաց Հայկազ Մակարյանը և նշեց, որ Լևոն Հայրապետյանը 6-ից ավելի հիվանդություն ունի՝ նորագոյացություններ, շաքարային դիաբետ, սրտանոթային անբավարարություն և այլն, և նրան հակացուցված են բանտային պայմանները: Նրա խոսքով՝ բացահայտ խախտվում են համընդհանուր հռչակագրեր: «Չենք դադարի ցույցեր անել, և իմ մասով խոսեմ՝ նստացույցեր այնքան ժամանակ, մինչև այդ մարդը չլինի «Զվարթնոց» օդանավակայանում, և լրագրողներն արդեն իրեն դիմավորեն՝ որպես յուրայինի և գրկաբաց»,- ասաց նա՝ նշելով, որ մեղադրում է բոլոր պետական այն այրերին, ովքեր «ծպտուն չեն հանել», «խուլ ու համրի նման նստել են աթոռների վրա և օրերից մի օր չեն խոսել»:
