Պարզ է, որ Ալիևը մեր հորեղբոր տղան չէ, բայց կա դիվանագիտություն.Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,այսօր կայացած ասուլիսում,պատասխանելով այն հարցին,թե ինչ կարծիքի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարության մասին, ըստ որի այսօր Վիեննայում ներկայացվելու են Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները,նշեց, որ սա բանակցությունների շարունակման փորձ է: «Ավելի լավ է բանակցել, քան չբանակցել: Երբ որ դու չես բանակցում և դիստանցիայի վրա բանակցություններ ենք անում, դա հանգեցնում է նաև ապրիլյան պատերազմի: Պարզ է, որ Ալիևը մեր հորեղբոր տղան չէ, բայց կա դիվանագիտություն և պետք է բանակցել:Ադրբեջանը պետք է հասկանա՝ միակ տարբերակը, որպեսզի իր դրոշը ծածանված տեսի Արցախում, ճանաչումն է, դեսպանատան բացումն է »:
