Գերմանիայում բողոքում են ռուսալեզու մաֆիայի ակտիվացումից
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` Գերմանիայի Քրեական հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում նշել է, որ երկրում ռուսալեզու մաֆիայի լուրջ ակտիվացում է նկատվում և որ այդ հանցագործները Գերմանիային 1 միլիարդ եվրոյի տնտեսական վնաս են հասցնում: «Գերմանական բանտերի կալանավորների 8-10 տոկոսը ռուսալեզու կամ ռուսաստանցի են: Նրանց թիվը կազմում է շուրջ 5000 մարդ:Խոսքը Ռուսաստանի, Աբխազիայի, Կովկասի, Թուրքմենստանի և Խորհրդային Միության այլ շրջանների ներկայացուցիչների մասին է», - ասել է Մյունխը:
