ՌԴ դեսպանը՝ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին
Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում վատագույն սցենարը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը կլիներ։ Ընկերների եւ եղբայրների մահը տեսնելը շատ ծանր է։ Այս մասին ANS TV–ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը. Ռուս դեսպանի խոսքով՝ Ղարաբաղում քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակամարտությունը սառեցված չէ եւ եւս մեկ անգամ ընդգծեց դրա կարգավորման համար լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Հայաստանի հետ մեր բարեկամությունը խորը արմատներ ունի։ Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք։ Մենք նաեւ տարբեր ինտեգրացիոն միություններում ենք։ Այս հակամարտությունը կարելի է լուծել միայն շահերի հավասարակշռություն պահպանելու միջոցով։ Պետք է այնպիսի փոխզիջման գնալ, որ կողմերը կարողանան հավատալ միմյանց։ Մենք չենք ճնշում հակամարտության կողմերին, մենք հակամարտության լուծման այնպիսի բանաձեւ ենք փնտրում, որը հավասարապես կգոհացներ երկու կողմերին էլ»,– ասել է ռուսաստանցի դեսպանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցը։ Դորոխինը նաեւ ասել է, որ հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայումը քաղաքագետների եւ լրագրողների երեւակայության արդյունքն է։ Ռուսաստանցի դիվանագետը պնդում է, որ խաղաղապաների հարցով ոչ մի քննարկում չի ընթացել։
