Հրդեհ «Պիցցա դի Ռոմա»-ի տանիքում
Հուլիսի 10-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 1/1 հասցեում այրվում է «Պիցցա դի Ռոմա»-ի տանիքը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ծխնելույզի ծուխը թողել է հրդեհի տպավորություն:
