Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. դեպքի վայր են ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը
Ինչպես երեկ հայտնել է hayeli.am-ը Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների` այրվում է Ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 600-800 քմ մակերեսով: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայր են ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
