Տհաճ անակնկալ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերի համար
Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Փառատոնի բացմանը ներկա էին հայտնի դերասաններ աշխարհի տարբեր ծայրերից: Առաջին ֆիլմի դիտումը, սակայն, անակնկալ ընդհատվեց. Մոսկվա կինոթատրոնի շենքը հոսանքազրկվեց: Դրսում տեղում է ուժեղ անձրև և կարկուտ: Անհարմար դրություն է ստեղծվել փառատոնի մասնակիցների համար: Նրանք փորձում են դուրս գալ Մոսկվա կինոթատրոնի շենքից և մասնկացել «Երևանյան գիշերներ» ծրագրին: Մեր թղթակցի հարցին, թե ինչ գնահատական կտաք կատարվածին, փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը պատասխանեց. «Ինչ-որ մեկը մեզ աչքով է տվել»:
