«Ոսկե ծիրանը» Երևան քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մասն է
«Երևանում 13-րդ անգամ մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ իր շուրջը համախմբելով կինոսերների ու արվեստի այս գեղեցիկ տեսակի յուրօրինակ գործիչների:
Վստահաբար կարելի է ասել, որ «Ոսկե ծիրանը» Երևան քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մասն է ու գեղեցիկ ավանդույթ, որը դեռ երկար տարիների ճանապարհ ունի անցնելու:
Բարի երթ եմ մաղթում ձեզ, սիրելի՛ կինոգործիչներ ու կինոսերներ»,-գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում:
