Կատյա Լելը Բաքվում ներկայացել է հայ դիզայների հեղինակած զգեստով
Ռուս երգչուհի Կատյա Լելը Բաքվում տեղի ունեցած «Ժառա» երաժշտական փառատոնի կարմիր գորգին ներկայացել է հայ դիզայներ Ֆաինա Հարությունյանի հեղինակած զգեստով: Երգչուհին Instagaram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներից մեկը Կատյա Լելն այսպես է վերնագրել. «Կարմիր գորգին՝ Ֆաինա Հարությունյանի էլեգանտ զգեստով»:
