«Ոսկե Ծիրան 2016». Սուրբ Զորավոր եկեղեցում կայացավ Ծիրանօրհնեքի արարողությունը
Երեւանում այսօր մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը: Արարողության բացումն իրականացվեց ծիրանօրհնեքով, որը տեղի ունեցավ Սուրբ Զորավոր եկեղեցում: Սա կինոփառատոնի ամենագեղեցիկ ավանդույթներից է: Ի դեպ, այս տարվա «Ոսկե ծիրանի» շրջանակներում անվանական աստղերի կարժանանան Էդմոնդ Քեոսայանը, Դմիտրի Կեսայանցն ու Ալբերտ Յավուրյանը: Նշենք նաեւ, որ այս տարվա կինոփառատոնի հատուկ հյուրը բրիտանացի դերասանուհի Ժակլին Բիսեթն է: Տարբեր տարիներին «Ոսկե ծիրանի» շրջանաներում Հայաստան են եկել Կլաուդիա Կարդինալեն, Ֆաննի Արդանը, Ֆատիխ Ակին, Ջաֆար Փանահին, Աբբաս Կիարոստամին, Յոս Սթելինգը, Ալեն Հյուզը, Նաստասիա Կինսկին, Պատրիկ Շենեն, Օռնելա Մուտին եւ այլք: Արարողության պաշտոնական բացումն ու փակման արարողությունը տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում:













