Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը

Այսօր` հուլիսի 10-ին, կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնը. այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Մինչ փառատոնի մեկնարկը՝ Սուրբ Զորավոր եկեղեցում կկայանա ծիրանօրհներքի ավանդական արարողությունը: Ժամը 18:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին կբացվեն կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսոր, կինոդրամատուրգ Էդմոնդ Քեոսայանի և կինոռեժիսոր, սցենարիստ Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Կինոփառատոնի պաշտոնական բացումը կկայանա ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Բացման արարողությանը կներկայացվեն մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը և ժյուրիի կազմը: Փառատոնի բացման հանդիսությանը կհաջորդի նշանավոր կինոռեժիսոր, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր` Համո Բեկնազարյանի 1926 թվականին նկարահանած «Զարե» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, որը կուղեկցվի դաշնակահար, ջազմեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի կատարումներով: Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այդ առիթով կիրականացվեն մի շարք ծրագրեր. մասնավորապես՝ կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որում ներառված է անկախության 25 տարում նկարահանված հայկական լավագույն ֆիլմերը: Հուլիսի 10-17-ը փառատոնի շրջանակում, մրցութային և արտամրցութային ծրագրերում կներկայացվի շուրջ 135 ֆիլմ։ Այս տարի նախատեսված են «Վիլյամ Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին» նվիրված ծրագիրը, ինչպես նաև «Ֆրանսիական նոր կինո», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերը: Փառատոնի մասնակիցներին և հյուրերին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշում է. «Փառատոնը մեր արևկող պատուհանն է, որով տեսնում ենք աշխարհի վառ գույներն ու պատկերները, հաղորդակցվում մեծ ու տաղանդավոր մարդկանց ստեղծած երևակայական կերպարների հետ՝ կիսելով նրանց ցավն ու ուրախությունը, զգացմունքներն ու հույզերը: Ողջունելի է, որ փառատոնը մշտապես անդրադառնում է մեր պետության և ժողովրդի համար բախտորոշ իրադարձություններին. այս իմաստով կրկնակի արժևորվում է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որի ընթացքում հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի մեր անկախության կինոն»:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Եթե նախկինում Սամվել Կարապետյանի նկարից էիք վախենում, հիմա նրա անունի՞ց եք վախենում» (video) Փաշինյանի կոշտ պատասխանը Հայկ Սարգսյանին (video) Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. հարց՝ Փաշինյանին (video) Սամվել Կարապետյանի ձեռքից ամբողջ ունեցվածքը վերցվելու է. Փաշինյանի բացահայտումը (video) Նիկոլի լափելուն ու թալանին ավելացավ «բոմժը»․ Անժելա Թովմասյան (video) Հաստավիզ թիկնապահն է հարվածել Դավիթին. զոհվածի մայրը՝ եկեղեցու միջադեպի մասին (video) Մենք չե՛նք լռելու․․․ Դավիթի դեմ այս քայլերը մի նպատակով են իրականացնում․ ակցիա Դատախազության մոտ (video) Դավիթը պետք է ազատվի և ավարտի դպրոցը․․․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով. Քոչարյան «Գելափախաբ եղածները ու ՔՊ-ի ու քպամերձ շրջապատը»․ Արշակ Սարգսյան (video) Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 14 համարի ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը Ժողովու՛րդ, Դավիթը լավ չի, գլխացավեր ունի․․․ փաստաբանը՝ Գլխավոր դատախազության դիմաց (video) Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ոչնչացրեց 231 կետ․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արտեմ Ասատրյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները Սեյրան Օհանյանը հեռանում է Իրանը հրապարակել է քարտեզ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու վերաբերյալ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում Աննա Վարդապետյա՛ն, իջեք ներքև․․․ պետք է ազատեն դպրոցական Դավիթին․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հո անասունի պես էս կողմ, էն կողմ չեն բրթելու, մի՛ վախեցեք, բոլորիս կալանքի չեն տանի․ Անաիս Սարդարյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկը 10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց իր և Պուտինի շփումների վերաբերյալ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am