Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն գործընկերներ չեն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ն և Ռուսաստանն արդեն ռազմավարական գործընկերներ չեն համարվում, սակայն «սառը պատերազմ» չեն վարում: Ինչպես հաղորդդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը: «Մենք ոչ մի անհապաղ սպառնալիք չենք տեսնում: Ռուսաստանը չի հանդիսանում մեր ռազմավարական գործընկերը: Մենք չունենք ռազմավարական գործընկերություն, որը փորձեցինք ստեղծել «սառը պատերազմից» հետո, բայց մենք «սառը պատերազմի» իրավիճակում էլ չենք: Հիմա բոլորովին այլ իրավիճակ է»,- Վարշավայում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
