Եվրո-2016-ի եզրափակիչ Պորտուգալիա - Ֆրանսիա
Պորտուգալիա - Ֆրանսիա Եվրո-2016, եզրափակիչ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ, ժամը՝ 23:00 գլխ. մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) բուքմեյքերներ՝ 4.54 - 3.17 - 2.11 Եվրոպայի 2016 թվականի առաջնությունն ավարտվում է: Տարվա ֆուտբոլային գլխավոր իրադարձության եզրափակչում հանդիպում են Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները: Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ 2-րդ անգամ Եվրոպայի առաջնության եզրափակչում է: 2004 թվականին անհաջող փորձից հետո 12 տարի անց Ֆերնանդու Սանտուշի սաները փորձելու են արժանանալ ոսկե մեդալներին: Եվրոպայի կրկնակի չեմպիոն ֆրանսիացիները սեփական հարկի տակ անցկացվող Եվրոյում ավելի քան հաղթական են տրամադրված: Ամբողջ Ֆրանսիան Դիդիե Դեշամից և խաղացողներից չեմպիոնություն է ակնկալում:
