Ավտովթար Երևանում
Երեկ` հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Սարի թաղ -Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկում 55-ամյա Ռոստամ Դադայանը Mercedes մակնիշի 35 AD 976 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել «կալցավոյ»-ի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին և ուղևորուհուն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն : Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վիրավորի ինքնությունը:
