Կապերը Քոչարյանի հետ եղել են եւ մնում են. Օսկանյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի «Համախմբում» կուսակցության հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Գյումրիում կուսակցության տարածքային գրասենյակի բացումից հետո լրագրողներին ասաց կուսակցության հիմնադիր Վարդան Օսկանյանը: «Ոչ կուսակցության ստեղծման, ոչ ընթացքի հետ առնչություն չունի: Մարդ կա, որ ասում է՝ լավ է, որ կապ չունի, մարդ կա, ասում է՝ դժբախտաբար չունի, լավ կլիներ, որ ունենար: Պարզապես կապերը Քոչարյանի հետ եղել են եւ մնում են, 10 տարի մենք միասին աշխատել ենք եւ կարծում եմ, որ լավ ենք աշխատել»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ երբեք պարտավորվածություն չի զգում իրեն Քոչարյանից տարանջատելու:
