Շենքը եթե քանդվեց, այլևս չի վերականգնվի.ճարտարապետ
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը լրագրողների հետ հանդիպմանը ,անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ապամոնտաժման խնդրին, նկատեց, որ կոնցեսիոների ներկայացուցիչները քանդելու համար ոչ մի պատճառաբանություն չի ներկայացնում. «Դրա համար էլ, ըստ երևույթին, խուսափում են հանդիպումից»: Ճարտարապետն ասաց, որ իրենք ցանկանում են ճանապարհ գտնել շենքը պահպանելու համար և գտել են, սակայն կոնցեսիոները հրաժարվում են հանդիպելուց: Ըստ նրա տեղեկությունների՝ կառավարությունը հրահանգել է չընդլայնել հուշարձաների ցանկը, քանի որ դրանց պահպանումը խոչընդոտ է հանդիսանում: «Կռիվը գնում է մեր և կոնցեսիոների մեջ, իսկ կառավարությունը իր բոլոր օղակներով կողքի է կանգնած և ոչ միայն կողքի է կանգնած այլ նպաստում է, որ կոնցեսիոներն իր նպատակներն իրականացնի»,- ասաց նա և նշեց, որ ամբողջ աշխարհում ճարտարապետությունն է ազգային մշակույթի դիմագիծը: «Շենքը եթե քանդվեց, այլևս չի վերականգնվի»:
