Լավրովը Բաքվում կքննարկի Ղարաբաղի հակամարտւթյան կարգավորման հարցը
Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ավանդական կապերին: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հուլիսի 11-12-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցի հետ կապված, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մեծ նշանակություն ենք տալիս ավանդական կապերի ընդլայնմանը մարդասիրական ոլորտում, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սերտ հոգևոր կապերի զարգացմանը և պահպանմանը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: «Բաքու կատարած այցի ընթացքում տեղի կունենա երկկողմանի օրակարգի արդիական հարցերի քննարկումը, ինչպես նաև տեղի կունենա մտքերի փոխանակում Լեռնային Ղրաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ»,-տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:
