Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի եղանակի կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ հուլիսի 12-ից Հայաստանում ամառային եղանակ կհաստատվի: «Հուլիսի 12-ից մեր կորած և մոլորված ամառը քայլ առ քայլ կվերադառնա Հայաստան»,- մասնավորապես՝ գրել է Սուրենյանը: Նշենք, որ համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ հուլիսի 9-10-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, և 11-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
