«Հրապարակ». Շիրակի մարզպետը խաղադրո՞ւյք է կատարել
«Գյումրիից մեր աղբյուրները հայտնում են, որ Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները խաղից առաջ՝ երեկոյան 7-8-ի սահմաններում, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին նկատել են «Վիվառո» բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս։ Ըստ երևույթին՝ մարզպետը որոշել էր խաղադրույք կատարել։ Մեր աղբյուրը նախ ճանաչել է մարզպետի մեքենան՝ 027 LL 55 պետհամարանիշով սև Toyota Prado ամենագնացը, հետո տեսել է նաև մարզպետին ու վարորդին՝ մեքենայից իջնելիս և «Վիվառո» մտնելիս։ Մենք զանգահարեցինք մարզպետ Սիմոնյանին՝ պարզելու, թե ո՞ր թիմի երկրպագու է և ի՞նչ խաղադրույք է կատարել։ «Բայց ուժեղ եք ասում... ընդհանրապես ես էդ ֆուտբոլը չեմ նայել, էդ ժամին էլ քնած եմ եղել՝ շատ խորը ու բավական հոգնած։ Էդ ինչ- որ ասում ես, ես չգիտեմ՝ էդ ում է վերաբերվում, ինչի ես ասում դա»,-ասաց նա։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
