«Հրապարակ». Բաղդասարյանի կազմակերպությունը ՌԴ-ում նոր գրասենյակներ է բացել
«Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» հասարաական կազմակերպությունը Ռուսաստանում ակտիվ գործունեություն է ծավալել, այդ թվում՝ տարբեր մարզերում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջոցով և ջանքերով նոր գրասենյակներ են բացվել: Իսկ օրերս «Վերածննդի» ռուսական կառույցի ներկայացուցիչը դարձել է ՌԴ նախագահի աշխատակազմի կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի անդա: Մեր տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանն առաջիկա օրերին կրկին Մոսկվա է մեկնելու, որտեղ քաղաքական հանդիպումներ է ունենալու: Ակնհայտ է, որ ՀՎԿ-ն փորձում է զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտում ռուսամետ ուժի «թափուր» մնացած նիշան»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
