21-րդ դարի արքայազները. Ովքեր են նրանք

Wnews.am-ը ներկայացրել է 21-րդ դարի արքայազներին։
Բրունեի արքայազն. Բրունեի ժառանգորդ Ալ-Մուհթադի Բիլլա Բոլկիախը ի ծնե երես առած է ճակատագրի կողմից։ Նրա բախտը բերել է այնքանով, որ  երկրի ամենահարուստ մարդու առաջին զավակն է։ 1-44 2-38                                     Նա ունի 11 եղբայր ու քույր, ովքեր ծնվել են սուլթան Բոլկիախի չորս ամուսնություններից։ Նրա ծնողները զարմիկներ են։ Եթե երկրորդ եւ երրորդ կանանցից միապետը բաժանվել է՝ նրանց զրկելով ունեցվածքից, ապա առաջին եւ գլխավոր կինը միշտ իր կողքին է։ 3-35 Արքայազնն ու իր կինը՝ Սարա Սալլեհը Արքայազնն ավարտել է Բրունեի եւ Օքսֆորդի համալսարանը։ Ալ-Մուհթադին այդքան էլ հայտնի չէ լրատվամիջոցների շրջանում, որովհետեւ չի սիրում երեկույթներն ու նմանատիպ հանրային միջոցառումները։ Նա ղեկավարում է Բրունեի մինիստրների պալատը։  2004-ին ամբողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նրա  եւ 17-ամյա հասարակ բնակչուհու՝ Սարայի հարսանեկան լուսանկարներն էին։ Ամուսնանալիս նա 30 տարեկան էր։ Այժմ նրանք ունեն երեք զավակ։ Բրունեի ժառանգորդն ունի ավտոմեքենաների հավաքածու, զբաղվում է լողով, ֆուտբոլով եւ բիլյարդով։ Շուտով կլրանա նրա հոր 70-ամյակը  եւ հետու չէ այն օրը, երբ արքայազնը կդառնա սուլթան՝ բնակություն հաստատելով մաքուր ոսկուց եւ մարմարից պատրաստված դղյակում, որն ունի 1778  սենյակ եւ  200 000 քմ տարածք, որը, ի դեպ, համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Դուբայի արքայազն. 5-29                 Դիսնեյան Ալադինի կերպարը հիշեցնող Դուբայի 33-ամյա արքայազնը հեքիաթային հարուստ է։ Մուհամեդ ալ-Մակթումը զբաղվում է  էքստրեմալ սպորտով, հայրենիքի մասին բանաստեղծություններ է գրում, վարում է իր  Instagram —ը, որին հետեւում է ավելի քան երեք մլն մարդ։ Համդանը ժառանգորդ հայտարարվեց միայն  2008-ին, իսկ իր ավագ եղբայր Ռաշիդը ստիված եղավ հրաժարվել  գահից։ Բանն այն է, որ Ռաշիդը սպանել է էմիրի պալատական օգնականներից մեկին, որից հետո էլ շեյխը վերանայել է ժառանգորդների հերթականությունը։ համդան                 Համդանը ստացել է գերազանց կրթություն եւ պատրաստ է ղեկավարել երկիրը։ Այսօր էլ նա զբաղեցնում է մի քանի պաշտոն. ղեկավարում է ներդրումային հիմնադրամը, համալսարանը, որը կրում է իր անունը, երիտասարդ ձեռնարկատերերի լիգան, ձեռնարկատերերի կոմիտեն, սպորտի կոմիտեն եւ աուտիզմի հետազոտման Դուբայի կենտրոնը։ Նրա ունեցվածքը 2011թ. գնահատվել է 18 մլրդ դոլար։ Հորդանանի արքայազն. հորդանան Հորդանանի 21-ամյա ժառանգորդ Աբդալ երկրորդ Հուսեյն բին ալ-Աբդուլլայի որդին ակտիվ ներգրավված է հոր գործերում՝ չնայած երիտասարդ լինելուն եւ Վաշինգթոնի Ջորջթաուն համալսարանում ուսանելուն։ Նա հորն ուղեկցում է արտասահմանյան այցերի ժամանակ, ներկա է լինում  զինվորական եւ պաշտոնական հանդիպումներին։ Նախորդ տարի նա մասնակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակիցը։ 10-18 Արքայազնի  Instagram-ում նրան կարելի է տեսնել ոչ միայն գործնական հագուկապով, այլ նաեւ՝  զինվորական համազգեստով, առօրյա զգեստով եւ այլն։ աս Արքայազնը ֆուտբոլ է խաղում, մոտոցիկլ քշում, այցելում հիվանդ երեխաներին, իր քույրերի եւ եղբայրների հետ գովազդում իրենց երկիրը։ Ուելսի արքայազներ. Եվրոպայում եւս շատ արքայազներ կան։ Ամենահայտնին բրիտանացի արքայազներն են՝ 67-ամյա արքայազն Չարլզն ու իր որդիներ՝ 33-ամյա Ուիլյամն ու 31-ամյա Հարրին։ չարլզ Արքայազն Չարլզ հար Արքայազն Հարրի ուլ Արքայազն Ուիլյամ Արքայազն եղբայրներին մանկուց էլ դաստիարակել են ոչ պաշտոնական ձեւով. արքայադուստր Դիանան պնդել է, որ որդիներն առանձնացված չսովորեն, այլ հավասարապես իրենց տարեկիցների հետ դպրոց հաճախեն։ Ուիլյամն ավարտել է Շոտլանդիայի Սենթ-Էնդրյու համալսարանը։ արքա Արքայազները շատ են ճանապարհորդել, ծառայել բանակում։ Այսօր Ուիլյամը փրկարարական ուղղաթիռի օդաչու է։ ուիլ                         2010 թ. արքայազնն ամուսնացավ Քեյթ Միդլթոնի հետ, ում հետ սովորել է Շոտլանդիայում։ Նրանց հարսանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդակիրների գրքում որպես ուղիղ եթերով ամենաշատը դիտված իրադարձություն։ Զույգն ունի որդի եւ դուստր։ ուիլյամ                     Արքայազն Հարրին այնքան էլ օրինակելի չէ. նախորդ տարի նա բռնվել է թմրանյութեր եւ ալկոհոլ օգտագործելու պատճառով, դպրոցում նա վատ գնահատականներ է ստացել։ Հարրին մասնակցել է նաեւ Աֆղանստանի ռազմական գործողություններին եւ բրիտանական մամուլի հաղորդմամբ, ոչնչացրել «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկին։ Հարրին ամբողջ Եվրոպայի ամենանախանձելի փեսացուն է։   Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Եթե նախկինում Սամվել Կարապետյանի նկարից էիք վախենում, հիմա նրա անունի՞ց եք վախենում» (video) Փաշինյանի կոշտ պատասխանը Հայկ Սարգսյանին (video) Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. հարց՝ Փաշինյանին (video) Սամվել Կարապետյանի ձեռքից ամբողջ ունեցվածքը վերցվելու է. Փաշինյանի բացահայտումը (video) Նիկոլի լափելուն ու թալանին ավելացավ «բոմժը»․ Անժելա Թովմասյան (video) Հաստավիզ թիկնապահն է հարվածել Դավիթին. զոհվածի մայրը՝ եկեղեցու միջադեպի մասին (video) Մենք չե՛նք լռելու․․․ Դավիթի դեմ այս քայլերը մի նպատակով են իրականացնում․ ակցիա Դատախազության մոտ (video) Դավիթը պետք է ազատվի և ավարտի դպրոցը․․․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով. Քոչարյան «Գելափախաբ եղածները ու ՔՊ-ի ու քպամերձ շրջապատը»․ Արշակ Սարգսյան (video) Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 14 համարի ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը Ժողովու՛րդ, Դավիթը լավ չի, գլխացավեր ունի․․․ փաստաբանը՝ Գլխավոր դատախազության դիմաց (video) Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ոչնչացրեց 231 կետ․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արտեմ Ասատրյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները Սեյրան Օհանյանը հեռանում է Իրանը հրապարակել է քարտեզ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու վերաբերյալ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում Աննա Վարդապետյա՛ն, իջեք ներքև․․․ պետք է ազատեն դպրոցական Դավիթին․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հո անասունի պես էս կողմ, էն կողմ չեն բրթելու, մի՛ վախեցեք, բոլորիս կալանքի չեն տանի․ Անաիս Սարդարյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկը 10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց իր և Պուտինի շփումների վերաբերյալ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am